Դավիդե Անչելոտտին, ով աշխատել է որպես Կառլո Անչելոտտիի օգնական «Ռեալ Մադրիդում», խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին։
«Տոնի Կրոսը յուրահատուկ ֆուտբոլիստ էր, նրա նման ոչ ոք չկար։ Կրոսի հետ աշխատելն ինձ համար ամենամեծ պատիվն էր։ Գուցե մի օր նա մարզիչ դառնա, ինչպես Խաբի Ալոնսոն և այլ ֆուտբոլիստներ, ովքեր խելացի և հմուտ էին խաղադաշտում։ Ես չեմ հասկանում, թե ինչպես Տոնին երբեք չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակը»», – ասել է Դավիդե Անչելոտտին Marca-ին։
Հիշեցնենք, որ այժմ Անչելոտտի կրտսերը հոր օգնականն է Բրազիլիայի ազգային հավաքականում։