Դավիդե Անչելոտտին՝ «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի թիմից առաջիկա հեռանալու մասին։
«Ես չեմ ուզում խոսել ակումբի որոշումների մասին։ Լուկան դեռ շատ բան ունի տալու ֆուտբոլին։ Հնարավոր է՝ եթե մենք մնայինք, ոչինչ չէր փոխվի։ Այո՛, ֆուտբոլը փոխվում է, բայց Լուկան խաղում է գլխով և ուղեղով, նա կարող է խաղալ այնքան, որքան ուզում է» ,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Մոդրիչը «Ռեալ Մադրիդում» խաղում է 2012 թվականից։ Այս մրցաշրջանում 39-ամյա խորվաթը մասնակցել է 60 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է չորս գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։