«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն կիսվել է իր առաջին երեք շաբաթների մասին մտքերով։ Ռումինացի մարզիչը ստանձնեց «Ներաձուրիի» գլխավոր մարզչի պաշտոնը Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ՝ փոխարինելով Սիմոնե Ինձագիին, ով գլխավորեց «Ալ-Հիլալը»։
Երկուշաբթի օրը «Ինտերն» ավարտեց իր ելույթները Աշխարհի ակումբային առաջնությունում՝ 1/8 եզրափակչում պարտվելով «Ֆլումինենսեին» (0-2)։
«Ես գոհ եմ թիմին ծանոթանալու առաջին երեք շաբաթներից՝ դրական և բացասական կողմերով, ինչպես նաև այն հպարտությամբ և բնավորությամբ, որը խաղացողները ցուցաբերել են ծանր մրցաշրջանից հետո։ Ինձ համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է, հակառակ դեպքում գլուխս սկսում է ցավել։ Այս երեք շաբաթները կօգնեն մեզ պլան կազմել նոր մրցաշրջանի համար», – ասել է Կիվուն Sport Mediaset-ին տված հարցազրույցում։