«Չելսին» հետևում է «Վեստ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսին։ «Կապույտները» պատրաստվում են իրենց թիմ հրավիրել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյմի Գիտենսին և «Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոյին։
«Չելսին» դեռևս չի ավարտել հարձակման դիրքերի ամրապնդումը, և Կուդուսը նշվում է որպես նրանց հաջորդ նպատակներից մեկը։ Լրագրող Կիրան Գիլի խոսքով՝ «Ազնվականները» լրջորեն դիտարկում են գանացու տրանսֆերը, բայց, հավանաբար, ստիպված կլինեն վաճառել մեկին, նախքան նրան պայմանագիր առաջարկելը։
Transfermarkt-ը Մոհամեդ Կուդուսի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մուրճերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։