«Բավարիան» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվողի ծառայություններով

«Բավարիայի» ձեռք բերել որակյալ ձախ վինգերի:

««Բավարիան» իր տեսադաշտում է առել Լուիս Դիասին», – սոցիալական ցանցերում գրել է գերմանական Sky-ի հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Նշվում է, որ «Բավարիան» հավաքել է 28-ամյա Դիասի մասին ողջ տեղեկատվությունը, բայց դեռևս բանակցություններ չի սկսել «Լիվերպուլի» հետ: Կոլումբիացու տրանսֆերը հնարավոր է, եթե առաջարկը բավարար լինի մերսիսայդցիների համար:

Ցանկանալով պայմանագիր կնքել հարձակման ձախ եզրի խաղացողի հետ՝ Բունդեսլիգայի գրանդն ավելի ու ավելի շատ թեկնածուներ է դիտարկում: Transfermarkt պորտալը Լուիս Դիասին գնահատում է 70 միլիոն եվրո: