«Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ իսպանական ակումբում:

Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Ատլետիկոն» 22-ամյա Լոպեսին որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակ է ընտրել այս ամռանը կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է քննարկել Լոպեսի վաճառքի հարցը, եթե ստանա լավ ֆինանսական առաջարկ:

2024/25 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 46 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ութ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում: Լոպեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: