«Արսենալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեի ծառայություններով, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լոնդոնյան ակումբը կապ է հաստատել 27-ամյա ֆուտբոլիստի և նրա ներկայիս ակումբի հետ՝ պարզելու հնարավոր տրանսֆերի պայմանները։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էզեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Թոթենհեմը», ինչի արդյունքում հյուսիսլոնդոնյան ակումբների միջև կարող է պայքար ծավալվել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրում ամրագրված է 68 միլիոն ֆունտ արժողությամբ հրաժարագին։

2023 թվականի հունիսից Էզեն ընդգրկվում է Անգլիայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 12 խաղ և դառնալով մեկ գոլի հեղինակ։