Լոնդոնի «Արսենալը» չի ցանկանում բաժանվել Գաբրիել Մարտինելիից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 24-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» տեսադաշտում է, և նրանով հետաքրքրված է նաև «Ալ-Նասրը»։
Լրագրող Ջեյմս Բենգեի խոսքով՝ «Արսենալը» չի պատրաստվում վաճառել բրազիլացուն։ Լոնդոնյան ակումբը անհրաժեշտություն չի տեսնում վաճառելու թևային հարձակվողին, նույնիսկ եթե շահավետ առաջարկ ստանա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գաբրիել Մարտինելին ինքը չի մտադրվում տեղափոխվել Սաուդյան Արաբիա իր կարիերայի այս փուլում։ Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները նրա արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։