«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է, թե որ ֆուտբոլիստների վրա հույսը չի դնելու 2025/26 մրցաշրջանում։
Ինչպես հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան, իտալացի մասնագետի ծրագրերում չեն ներառված ներկայիս կազմի 12 ֆուտբոլիստներ։
Աղբյուրի համաձայն՝ ամռանը «Միլանը» կարող են լքել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դեյվիս Վասկեսը, Էմերսոն Ռոյալը, Մալիկ Չշաուն, Թեո Էրնանդեսը, Ֆիլիպո Տերաչանոն, Յունուս Մուսան, Իսմայել Բենասերը, Յասին Ադլին, Սամուել Չուկվուեզեն, Մարկո Լազետիչը, Նոա Օկաֆորը և Լորենցո Կոլոմբոն։
Հիշեցնենք, որ «Միլանը» նախկինում կորցրել էր պաշտպաններ Դավիդե Կալաբրիային և Ալեսանդրո Ֆլորենցիին, որոնց պայմանագրերը լրացել էին, կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսին, ինչպես նաև Ռիկարդո Սոտտիլին, Քայլ Ուոքերին, Թեմի Աբրահամին և Ժոաու Ֆելիշին, որոնք ակումբում խաղում էին վարձակալությամբ։
Հարձակվող Լուկա Յովիչը նույնպես հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։