Վենսան Կոմպանի. «Ես միայն հարգանք ունեմ նրա նկատմամբ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Լերոյ Սանեի մասին։

Գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան թիմի կազմում իր վերջին խաղը անցկացրեց Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում (4-2):

Հուլիսի 1-ին Սանեն պաշտոնապես կդառնա «Գալաթասարայի» ֆուտբոլիստ։

«Ես միայն հարգանք ունեմ նրա նկատմամբ: Երբ դու հանդերձարանը կիսում ես մեկի հետ, դա ինչ-որ յուրահատուկ բան է։

Մենք միասին շատ բան ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիում» և շարունակել ենք հաղթել այստեղ: Իմ հարաբերությունները նրա հետ միշտ լավը կմնան: Մաղթում եմ նրան ամենայն բարիք», – Կոմպանիի խոսքերն է մեջբերում Goal-ը: