«Էվերթոնը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Տիեռնո Բարիի տրանսֆերով, հաղորդում է Football Espana-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆրանսիացու պայմանագրում կա 40 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ «Էվերթոնը» պատրաստ է կատարել նման վճարում։ Մինչդեռ, «Վիլյառեալը» հույսը դնում է Բարիի վրա 2025/26 մրցաշրջանի համար։
2024/25 մրցաշրջանում Բարրին «Վիլյառեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 19 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։