«Ջենոան» մտադիր է 30 միլիոն եվրո ստանալ պաշտպան Կոնի դե Վինտերի տրանսֆերի համար, հաղորդում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բելգիացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ատալանտան», «Նապոլին» և «Ինտերը»։
2024/25 մրցաշրջանում Դե Վինտերը «Ջենոայի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 3 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։