«Ռոման» և «Բեշիկթաշը» համաձայնության են եկել Թեմի Աբրահամի տրանսֆերի վերաբերյալ: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն ինքը արդեն տվել է իր համաձայնությունը տրանսֆերի համար: Այժմ ակումբները կարգավորում են տրանսֆերի վերջնական մանրամասները, որից հետո անգլիացի հարձակվողը կմեկնի Թուրքիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար: