ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն լուսանկարվել է «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի հետ ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղից հետո:
Փարիզցիները ջախջախիչ հաղթանակ տարան ամերիկյան թիմի նկատմամբ 4-0 հաշվով: Խաղից հետո Մեսսին և Դեմբելեն ջերմ զրույց ունեցան և լուսանկարվեցին: Արգենտինացին ֆրանսիացուն նվիրեց իր մարզաշապիկը։
«Շատ հաճելի է նորից տեսնել քեզ, բոլոր ժամանակների մեծագույնը: Հուսով եմ՝ դու կշարունակես պատմություն կերտել «Ինտեր Մայամիի» հետ, ինչպես այս Աշխարհի ակումբային առաջնությունում», – գրել է Դեմբելեն սոցիալական ցանցերում:
