Սերբ հարձակվող Լուկա Յովիչը լքել է «Միլանը», այս մասին հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ռոսոներիները» չեն ակտիվացրել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու կետը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ սերբը կարող է շարունակել կարիերան «Կրուս Ասուլում» կամ «Բոտաֆոգոյում»։
Յովիչը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ խփելով 13 գոլ։