Երեքշաբթի օրը «Միլանը» «Բրյուգեին» նոր առաջարկ է կատարել Արդոն Յաշարիի համար՝ 30 միլիոն եվրոյով գնելու տարբերակի տեսքով (27 միլիոն + 3 միլիոն բոնուս), սակայն բելգիական ակումբը մերժել է այն՝ հույս ունենալով խաղացողի համար ստանալ 40 միլիոն եվրո։
«Բրյուգեից» իտալական գրանդ է տեղափոխվել 2022 թվականին Շառլ Դե Կետելարեն (38 միլիոն եվրոյի դիմաց) և ինչպես այս դեպքում, այնպես էլ հիմա «Բրյուգեն» չի պատրաստվում զիջսւմների գնալ ֆուտբոլիստի գնի հարցում:
«Միլանի» վերջին առաջարկը կազմել է ավելի քան 30 միլիոն եվրո (27 միլիոն + 5 միլիոն բոնուս), սակայն «Բրյուգեն» դեռևս պնդում է 40 միլիոն իր ֆուտբոլիստի համար։ Դժվարություններին չնայած՝ գործարքը կարող է արագացվել Յաշարիի՝ «ռոսոներիներին» միանալու ցանկության շնորհիվ։