Լուիս Էնրիկե. «Մենք պետք է շարունակենք կատարելագործվել»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Ինտեր Մայամիի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0):

«Այս հաղթանակից հետո լավ զգացողություն է։ Մենք խաղը սկսեցինք գրեթե կատարյալ։ Առաջին խաղակեսում մենք հիանալի էինք, երկրորդ խաղակեսում ավելի քիչ էներգիա ունեինք։

Ես հիացած եմ բոլոր խաղացողների մտածելակերպով, և մենք պետք է շարունակենք կատարելագործվել», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։

ՊՍԺ-ն մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի «Բավարիայի» հետ։