Լիոնել Մեսսին անդրադարձել է ՊՍԺ-ից կրած պարտությանը

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտության մասին (0-4):

«ՊՍԺ-ն հիանալի թիմ է, Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը: Եվ դա շատ բան է ասում: Խաղն այնպիսին էր, ինչպես մենք սպասում էինք: Մենք մեր ամբողջ ուժը տվեցինք:

Մենք լավ տպավորություն թողեցինք մեր մասին Աշխարհի ակումբային առաջնությունում: Մենք լավ մրցեցինք, բայց հիմա ամեն ինչ ավարտվեց, և պետք է կենտրոնանանք հաջորդի վրա», – Մեսսիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: