Յոշկո Գվարդիոլ․ «Ես ծերանում եմ»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը մեկնաբանել է թիմ երիտասարդ խաղացողների ժամանումը։

«Ես ծերանում եմ։ Չեմ կարողանում հավատալ, որ 23 տարեկան եմ, բայց հաճելի է տեսնել այս նոր երիտասարդ տղաներին թիմում։ Երբ նայում եմ նրանց, ինձ շատ ավելի մեծ եմ զգում։ Ես միշտ բաց եմ նրանց համար։ Ես պատրաստ եմ օգնել, ինչպես ուրիշներն են օգնել ինձ, երբ ես ավելի երիտասարդ էի», – Գվարդիոլյի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Խորվաթը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 խաղի, խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։