Ժոաու Նևեշ. «ՊՍԺ-ն իր ֆուտբոլը խաղաց»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշը մեկնաբանել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Ինտեր Մայամիի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը։

«ՊՍԺ-ն շատ լավ խաղ ցուցադրեց։ Նույնիսկ երբ մենք 4-0 հաշվով հաղթում էինք, մենք չդադարեցինք, շարունակեցինք խաղալ մեր ֆուտբոլը։ Սա դրական օր էր մեզ համար։

Սա առաջին անգամն է, որ ես մեկ խաղում երկու գոլ եմ խփում, այնպես որ շատ ուրախ եմ։ Բայց ես ավելի ուրախ եմ հաղթանակի համար։ Կարծում եմ՝ մենք շատ վստահ ենք, քանի որ խաղում ենք մեր ֆուտբոլը՝ անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում», – Նևեշի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի «Բավարիայի» հետ։