«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մտահոգություն է հայտնել Աշխարհի ակումբային առաջնության «Ֆլումինենսեի» դեմ հանդիպման հնարավոր ընդհատման վերաբերյալ։ Մամուլի ասուլիսում իտալական ակումբի մասնագետը նշել է, որ արդեն իսկ եղանակային նախազգուշացումներ կան, ինչը կարող է կրկին հանգեցնել երկարատև դադարների։
«Հուսով եմ՝ որոշումը կկայացվի խաղից առաջ։ Երկու ժամով ընդմիջված խաղերն անընդունելի են», – ընդգծել է Կիվուն։
Ինչպես փոխանցում է Football-Italia-ն, խաղը կարող է կրկնօրինակել նախորդ դեպքերը, երբ Շառլոտում տեղացող անձրևների պատճառով հանդիպումները ժամանակավորապես դադարեցվել են։
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Բենֆիկա» (4:1) հանդիպումն էլ նույն մարզադաշտում ընդհատվել էր գրեթե երկու ժամով՝ ամպրոպի պատճառով։
«Ինտեր» – «Ֆլումինենսե» խաղը նախատեսված է այսօր՝ հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։