Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեի հետ։
Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
«Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան այս ուղղությամբ աշխատանքների նախաձեռնողն է։ Լոնդոնցիները չեն ցանկանում ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո, բայց ակումբը հասկանում է, որ հարձակման գիծը ուժեղացնելու համար նրանք ամեն դեպքում ստիպված կլինեն զգալի գումար ծախսել, եթե չկարողանան նվազեցնել գինը «Սպորտինգից» Վիկտոր Գյոկերեսի և «Լայպցիգից» Բենջամին Շեշկոյի տրանսֆերների շուրջ բանակցությունների ընթացքում։
2024/24 մրցաշրջանում Էկիտիկեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 խաղի, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։