«Ատլետիկոն» հայտարարել է պաշտպանի հեռանալու մասին

«Ատլետիկոն» հայտարարել է պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հեռանալու մասին։

Ֆուտբոլիստը, որը ամռան վերջին կդառնա 36 տարեկան, ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

«Շատ շնորհակալ ենք, Սեզար, քո նվիրվածության և առաջնորդության համար «Ատլետիկոյի» կազմում անցկացրած ժամանակահատվածում։ Մաղթում ենք քեզ հաջողություններ ապագա նվաճումներում», – ասվում է «Ատլետիկոյի» հայտարարության մեջ։

Սեզար Ասպիլիկուետան «Ատլետիկոյի» կազմում խաղում է 2023 թվականի ամռանից։ Պաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 54 խաղ, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում թիմակիցներին։ Իսպանիայի վերջին առաջնությունում «Ատլետիկոն» զբաղեցրել է երրորդ տեղը։