«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստին

«Արսենալը» աշխատում է իր կազմը հզորացնելու ուղղությամբ:

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, շաբաթավերջին «Արսենալը» կապ է հաստատել «Քրիսթալ Փելասից» հարձակվողական կիսապաշտպան Էբերեչի Էզեի շրջապատի հետ:

Կապեր են հաստատվում նաև ակումբային մակարդակով. «Արսենալը» տեղեկացվել է հնարավոր գործարքի պայմանների մասին: Միևնույն ժամանակ, նշվում է, որ «Թոթենհեմը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել 27-ամյա Էզեի նկատմամբ:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար՝ մինչև 2027 թվականի կեսերը: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Էբերեչիին գնահատում են 55 միլիոն եվրո: