«Արսենալը» 20 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել «Վալենսիային»

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է բարելավել «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերայի տրանսֆերի համար իր առաջարկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն հասցրել են քննարկել անձնական պայմանագրի պայմանները Մոսկերայի հետ և եկել են լիակատար փոխըմբռնման բոլոր կետերի շուրջ, սակայն «Վալենսիան» մերժել է տրանսֆերի հարցումը, որի գումարը կարող էր կազմել 15 միլիոն եվրո։

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին «զինագործները» կներկայացնեն 20 միլիոն եվրոյի առաջարկ։ Անցյալ մրցաշրջանում 21-ամյա Մոսկերան խաղացել է 41 խաղ բոլոր հնարավոր մրցաշարերում և խփել 1 գոլ։ Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է մեկ տարի հետո։