«Բարսելոնայի» 29-ամյա պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չի լքել կատալոնական ակումբը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը գոհ է թիմում իր դիրքից և չի քննարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնան» դանիացուն չի առաջարկել երկարաձգել նրա պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի ամռանը, Քրիստենսենը ցանկանում է մնալ ակումբում հաջորդ մրցաշրջանում։
Նշվում է, որ «Ալ-Նասրը» արդեն շահավետ առաջարկ է արել խաղացողին, բայց խաղացողը չի պատրաստվում համաձայնվել։