Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալի» ղեկավարությունը բարձր է գնահատում 25-ամյա գերմանացու խաղային որակները, մասնավորապես՝ նրա արագությունը, նվիրվածությունը և թիմակիցների համար հնարավորություններ ստեղծելու ունակությունը։
Հարձակվողով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստին տեսնում է որպես հարձակման գծի հնարավոր ուժեղացում։
2024/25 մրցաշրջանում Ադեյեմին դորտմունդյան ակումբի կազմում անցկացրել է 39 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 12 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։