Թեմի Աբրահամը լքել է «Միլանը»

«Միլանը» հայտարարել է, որ 27-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը, որը վարձավճարով խաղում էր «ռոսոներիների» կազմում, լքել է ակումբը։

«Երկնիշ թվով գոլեր և լիակատար նվիրվածություն ամեն րոպե։ Շնորհակալություն, Թեմի», – ասվում է իտալական գրանդի հայտարարության մեջ։

Անգլիացի հարձակվողը «Միլան» է տեղափոխվել «Ռոմայից» 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 10 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։