«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն մոտ է «Բետիս» տեղափոխվելուն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա իսպանացին արդեն համաձայնության է եկել տրանսֆերի շուրջ։
Ռիկելմեն «Ատլետիկոյի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 75 խաղ, խփել հինգ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։