🎥 «Նոան» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի մարզաշապիկները

«Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի նոր մարզաշապիկները, որոնք կդառնան թիմի հիմնական մարզահագուստը ինչպես Հայաստանի Պրեմիեր լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Մարզաշապիկները պատրաստվել են Adidas-ի Campeon շարքի հիման վրա՝ պահպանելով «Նոայի» ավանդական սև ու սպիտակ գունային համադրությունը։

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նոր մարզաշապիկը խորհրդանշում է ոչ միայն թիմի ոճը, այլև հայկական ֆուտբոլի ներկայությունը եվրոպական հարթակներում։

Մարզաշապիկի դիզայնը ընդգծում է ակումբի ինքնությունը և ստեղծված է պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարերում օգտագործման համար։

Թիմը այս համազգեստով կանցկացնի բոլոր պաշտոնական հանդիպումները ողջ մրցաշրջանի ընթացքում։