«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետաքրքրություն են ցուցաբերում «Նիսի» 25-ամյա դարպասապահ Մարչին Բուլկայի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը լեհ դարպասապահին գնահատում է 20-25 միլիոն եվրո։
Նշվում է, որ լոնդոնցիները քննարկում են Բուլկային գնելու հնարավորությունը, քանի որ նա նախկինում խաղացել է իրենց երիտասարդական թիմերում:
Նախորդ մրցաշրջանում «Նիսի» դարպասապահը մասնակցել է բոլոր մրցաշարերի 40 խաղի, որոնցից ութում դարպասը անառիկ է պահել։ Բուլկայի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։