«Միլանը» փնտրում է նոր կենտրոնական հարձակվողի, և մարզական տնօրեն Իգլի Տարեի տեսադաշտում կան մի քանի տարբերակներ։
Դրանց թվում է «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին, որը իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 25 գոլով: Նրա գինը նույնպես բարձր է՝ մոտ 50 միլիոն եվրո:
Քննարկվում է նաև «Ալ-Հիլալից» Ալեքսանդր Միտրովիչի տարբերակը, ով 36 խաղում խփել է 28 գոլ: Նրա գինը շատ ավելի մատչելի է՝ մոտ 20 միլիոն եվրո։
Այս երկու հարձակվողներն էլ ունեն մեկ ընդհանուր բան՝ գոլ խփելու հստակ բնազդ, որը «Միլանի» գլխավոր պահանջն է։