Խավիեր Մասկերանո. «Մեր թիմը գիտի, որ ՊՍԺ-ն անպարտելի չէ»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է ՊՍԺ-ի դեմ առաջիկա սպասվող խաղի մասին, որը կկայանա Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում։

«Մենք աութսայդեր ենք, բայց դա չի նշանակում, որ մեր թիմն արդեն դուրս է մնացել։ Այս փուլին հասնելը հեշտ չէր, և մենք արժանի ենք դրան։

Մենք պետք է խաղանք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ, և հուսով ենք, որ հնարավորություն կունենանք առաջ գնալու։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը բարձր մակարդակի մրցակցի դեմ։ Մեր թիմը գիտի, որ ՊՍԺ-ն անպարտելի չէ», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամի» – ՊՍԺ խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: