«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հունիսի 30-ին կտեղափոխվի «Բոկա Խունիորս», հայտնում է Ole-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա արգենտինացին կկնքի 3․5 տարվա պայմանագիր։ «Բոկա Խունիորսը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 3.5 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Պարեդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։ Լեանդրո Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սան է։