«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է ակումբի առանցքային խաղացողներից մեկի՝ բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգուման մասին հարցին, սակայն նա որևէ հստակ տեղեկություն չի հայտնել։
«Նա լավագույններից մեկն է։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, ես ոչինչ չեմ կարող ասել։ Նախագահը այս գործընթացում առանցքային դեր չի խաղում», – Ֆլորենտինո Պերեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։