Ֆեդերիկո Վալվերդե․ «Նրանք ստիպված կլինեն սպանել ինձ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարությամբ հանդես է եկել՝ ընդգծելով իր լիակատար նվիրվածությունը իսպանական գրանդին։ Ուրուգվայցին վստահեցրել է, որ ինքն իրեն «Ռեալից» դուրս չի պատկերացնում։

«Ես երբեք չեմ լքի «Ռեալ Մադրիդը»: Եթե ակումբը ցանկանա բաժանվել ինձնից, ապա ստիպված կլինեն սպանել ինձ», – հնչեցրել է Վալվերդեն, ում խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։

26-ամյա կիսապաշտպանը «արքայական ակումբում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Ըստ Transfermarkt-ի՝ Վալվերդեի տրանսֆերային արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։