ՊՍԺ-ի երիտասարդ հարձակվող Դեզիրե Դուեն Լիոնել Մեսսիին անվանել է պատմության մեծագույն խաղացողներից մեկը։
«Նա պատմություն է կերտել, նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է։
Նա այն խաղացողն է, ով ինձ ոգեշնչել է, երբ ես փոքր էի, և ով ինձ կոգեշնչի 20, 30 և 50 տարի անց, դա հաստատ է», – ասել է ՊՍԺ-ի 20-ամյա կիսապաշտպանը։
Նշենք, որ այսօր ՊՍԺ-ն կխաղա «Ինտեր Մայամիի» հետ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում։ Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։