«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխությունը «Նապոլի» կարող է չկայանալ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ուրուգվայցին ինքը պատրաստ է միանալ իտալական ակումբին, սակայն նեապոլիտանականները չեն պատրաստվում 82 միլիոն եվրո ծախսել խաղացողի վրա։
2024/25 մրցաշրջանում 26-ամյա ուրուգվայցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։