Չիրո Իմոբիլեն կվերադառնա Իտալիա

Չիրո Իմոբիլեն կարող է համարվել «Բոլոնիայի» նոր խաղացող։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Վերջին օրերին «Բեշիկթաշի» հետ շփումներից հետո տրանսֆերի ֆինանսական հարցը լուծվել է, և այժմ «Ռոսոբլուները» սպասում են թուրքական ակումբի վերջնական որոշմանը, որը կկայացվիառաջիկա ժամերին։

Իտալացի հարձակվողը կկնքի մեկ տարվա պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությամբ։ Նրա վերադարձը Իտալիա այժմ գործնականում որոշված ​​է։