«Նիսի» դարպասապահ Մարչին Բուլկան կարող է ֆրանսիական Լիգա 1-ից տեղափոխվել Անգլիայի առաջնություն, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու առաջատար ակումբներ:
Caught Offside-ի լրագրողների տվյալներով՝ 25-ամյա լեհ դարպասապահի համար կպայքարեն Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆրանսիական կողմը, իր հերթին, ֆուտբոլիստին գնահատում է 20-25 միլիոն եվրո:
Բուլկայի և «Նիսի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը: Անցյալ մրցաշրջանում Մարչինը մասնակցել է ֆրանսիական թիմի 40 խաղի, որոնցից ութում նա դարպասն անառիկ է պահել։