«Բրայթոնը» մերժել է Ժոաու Պեդրոյի տրանսֆերի վերաբերյալ երկու առաջարկ

BBC-ն հայտնում է, որ «Բրայթոնը» մերժել է թիմի հարձակվող Ժոաու Պեդրոյի տրանսֆերի վերաբերյալ երկու առաջարկ։

Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնը» պլանավորում է 23-ամյա բրազիլացու համար ստանալ առնվազն 70 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի համար առաջարկվել է մոտ 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Չելսին» և «Նյուքասլը»։

Պեդրոն 2024/25 մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։