«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Շտուտգարտի» հարձակվողին

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտմադեին։ Ակումբն արդեն քննարկել է 23-ամյա խաղացողի անձնական պայմանները և այժմ պատրաստվում է բանակցել «Շտուտգարտի» հետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Բավարիան» Վոլտմադեին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր։ «Շտուտգարտը» հույս ունի պահպանել իր առաջատարներից մեկին, սակայն դրա հավանականությունը փոքր է։

2024/2025 մրցաշրջանում Վոլտմադեն բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 33 խաղ՝ խփելով 17 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Շտուտգարտի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Նրա շուկայական արժեքը 30 միլիոն եվրո է։