«Բարսելոնայում» մտադիր են ավագի թևկապը վերցնել Մարկ-Անդրե տեր Շտեգենից

«Բարսելոնան» մտադիր է առաջիկայում հրաժեշտ տալ թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, սակայն վերջինս դեռ պատրաստ չէ լքել կատալոնական ակումբը։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆեռնանդո Պոլոն, ղեկավարությունը արդեն սկսել է գերմանացուն դուրս թողնել իրենց երկարաժամկետ պլաններից՝ պայմանագիր կնքելով «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ։

Ակումբի տնօրենների խորհրդի մի քանի անդամներ պնդում են, որ պետք է տեր Շտեգենին զրկել նաև ավագի թևկապից, նույնիսկ եթե նա շարունակի մնալ թիմում։ «Բարսայի» նոր ավագների կազմում ներառվելու են Ֆրենկի դե Յոնգը, Ռաֆինյան, Ռոնալդ Արաուխոն, Պեդրին և Ինիգո Մարտինեսը։

Վերջնական որոշումը դարպասապահի ապագայի վերաբերյալ կընդունի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։