«Մեսսին կգա «Կամպ Նոու», երբ այն 100%-ով պատրաստ լինի»․ Ելենա Ֆորտ

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Ելենա Ֆորտը պատասխանել է Լիոնել Մեսսիի մասին հարցին, թե արդյոք Մեսսին կմասնակցի վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտի բացմանը։

Ֆորտը կոնկրետ պատասխան չի տվել բացման արարողության մասին, բայց նշել է, որ Մեսսիին անպայման կպատվեն վերանորոգված մարզադաշտում։

«Մեսսիի ընդունումը «Կամպ Նոուում» պետք է տեղի ունենա, երբ մարզադաշտը 100%-ով պատրաստ լինի։ Սա անպայման տեղի կունենա, քանի որ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողն է», – La Vanguardia-ին ասել է Ֆորտը։

Լիոնել Մեսսին լքել է «Բարսելոնան» 2021 թվականի ամռանը։ Կատալոնական ակումբը չի կարողացել նոր պայմանագիր առաջարկել խաղացողին ֆինանսական խնդիրների պատճառով։