«Արսենալը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Այնտրախտտի» հարձակվող Հյուգո Էկիտիկեյը գրավել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրությունը, հաղորդում է Sport Bild-ը:

Հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան է: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» 23-ամյա խաղացողին դիտարկում է որպես հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակներից մեկը՝ Վիկտոր Գյոկերեսի (Սպորտինգ) և Բենջամին  Շեշկոյի (Լայպցիգ) շուրջ բանակցություններում առկա դժվարությունների ֆոնին:

Ակումբը պատրաստ չէ վճարել 100 միլիոն եվրո Էկիտիկեյի տրանսֆերի համար, բայց հասկանում է, որ հարձակման գիծը ուժեղացնելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ֆինանսական ներդրումներ: