«Արարատի» կիսապաշտպանը կշարունակի կարիերան Շվեյցարիայում

Երևանի «Արարատը» պաշտոնապես հաստատել է Կեաս Բահի տրանսֆերը շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի» ակումբ։ 20-ամյա կիսապաշտպանը կշարունակի իր ֆուտբոլային կարիերան Շվեյցարիայի Սուպերլիգայում։ Բահը «Արարատին» միացել էր 2025 թվականի մարտին և կարճ ժամանակում հասցրել է իր ազդեցիկ խաղով աչքի ընկնել։

Կոտ Դ՛իվուարցի ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ խփելով 4 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։