«Ալ-Նասրը» պատրաստվում է շարունակել օգտագործել իր հսկայական ֆինանսական ռեսուրսները՝ եվրոպական ֆուտբոլից աստղեր ներգրավելու համար։
Ինչպես հայտնում է Okaz-ը, «Ալ-Նասրը» թիրախավորում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 100 միլիոն եվրո։ Այս գումարի դիմաց անգլիական ակումբը պատրաստ կլինի վաճառել 28-ամյա կոլումբիացուն։
Ավելի վաղ մամուլը Լուիս Դիասին կապում էր «Բարսելոնայի» հետ։ Սակայն կատալոնացիների համար դժվար կլինի պայմանագիր կնքել կոլումբիացու հետ՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր գինը։