Վինիսիուսը «Ռեալ Մադրիդից» տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ներկայացուցիչները հերքել են այն տեղեկությունները, որ խաղացողը համաձայնության է եկել մադրիդյան թիմի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացին «Լոս Բլանկոսի» համար պայմաններ է առաջադրում՝ տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատավարձի տեսքով։

Վինիսիուսը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 319 հանդիպում, խփել 106 գոլ և կատարել 83 գոլային փոխանցում։ Վինիսիուսի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։