«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը դեռ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Այս մասին հայտնում է TEAMtalk-ը:
Շվեդ ֆուտբոլիստը մանչեստրյան ակումբին տեղեկացրել է թիմին միանալու իր պատրաստակամության մասին, չնայած այլ ակումբների հետաքրքրությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանով հետաքրքրված է «Արսենալը»։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Գյոկերեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։