«Սանդերլենդը» մոտ է իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերին

«Ստրասբուրգի» կիսապաշտպան Հաբիբ Դիարան մոտ է «Սանդերլենդ» տեղափոխվելուն։

Sky Sports-ի տվյալներով՝ անգլիական ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ և պատրաստ է վճարել 27 միլիոն ֆունտ՝ լրացուցիչ երեք միլիոն բոնուսներով։ Գործարքը կլինի ամենաթանկը «Սև կատուների» պատմության մեջ։

Ֆրանսիացի կիսապաշտպանը դիտարկվում է որպես Ջոբ Բելինգհեմի փոխարինող, ով նախկինում տեղափոխվել էր «Բորուսիա»։ Անցյալ մրցաշրջանում Դիարան «Ստրասբուրգի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Անցյալ առաջնության արդյունքներով «Սանդերլենդը» Չեմպիոնշիփում զբաղեցրել է 4-րդ տեղը և փլեյ-օֆֆի միջոցով հասել Անգլիայի Պրեմիեր լիգա։